Մադրիդի «Ռեալում» առանձնացրել են այն ֆուտբոլիստների խումբը, որոնց հետ ակումբը լուրջ հույսեր է կապում: Այդ ցուցակում ընդգրկված է յոթ «անձեռնմխելի» խաղացող՝ Տիբո Կուրտուան, Անդրեյ Լունինը, Ջուդ Բելինգեմը, Ֆեդերիկո Վալվերդեն, Արդա Գյուլերը, Կիլիան Մբապեն և Էնդրիկը:
Ինչպես նշում է The Touchline-ը, թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորը չի հայտնվել այս ցուցակում՝ պայմանագրի երկարաձգման շուրջ ընթացող բանակցություններում առաջացած բարդությունների պատճառով: Բրազիլացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» 2025/2026 մրցաշրջանն ավարտում է առանց տիտղոսների: Մայիսի 10-ին կայացած «Էլ Կլասիկոյում» մադրիդցիները 0-2 հաշվով պարտություն էին կրել կատալոնական «Բարսելոնայից»:


























































