«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, արգենտինացի Խավիեր Մասկերանոն խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսի՝ կատալոնական ակումբ հնարավոր տեղափոխության մասին։
«Հիանալի կլիներ Խուլիան Ալվարեսին տեսնել «Բարսելոնայում»՝ որպես ևս մեկ արգենտինացի խաղացողի այդ ակումբում։ Դա շատ հաճելի կլիներ հատկապես մեզ համար, ովքեր խաղացել են այնտեղ։ Քեզ ավելի լավ ես զգում, երբ թիմում կա քո երկրի ներկայացուցիչ»,- Մասկերանոյի խոսքերը մեջբերում է Barça Universal-ը։
Նշենք, որ Մասկերանոն «Բարսելոնայի» գույները պաշտպանել է 2010-ից 2018 թվականներին, իսկ պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2020 թվականին։
Ավելի վաղ արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում էին, որ Խուլիան Ալվարեսը կատալոնական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն է առաջիկա ամռան համար։ Այնուամենայնիվ, հարձակվողի տեղափոխությունը բարդանում է մադրիդյան ակումբի բարձր ֆինանսական պահանջների պատճառով։



























































