«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը կիսվել է մի քանի մրցաշարերի ընթացիկ մրցաշրջանի վերջնարդյունքների վերաբերյալ իր կանխատեսումներով։
«Կարմիր սատանաների» լեգենդար նախկին կիսապաշտպանի կարծիքով՝ Լոնդոնի «Արսենալն» ի վերջո կմնա առանց տիտղոսների։ Սքոուլզը համոզված է, որ Անգլիայի չեմպիոն կդառնա «Մանչեսթեր Սիթին», իսկ Չեմպիոնների լիգայի գավաթը կրկին կնվաճի ՊՍԺ-ն։
Sky Bet-ի հրապարակած տեսանյութում Սքոուլզը բլից ձևաչափով հնչեցրել է հետևյալ կանխատեսումները.
— Ո՞վ կհաղթի Պրեմիեր լիգայում։
«Մանչեսթեր Սիթին»։
— Ո՞վ կհաղթի Չեմպիոնների լիգայում։
ՊՍԺ-ն։
— Ո՞վ կհաղթի Անգլիայի գավաթում։
«Մանչեսթեր Սիթին»։
— Ո՞չ թիմերը դուրս կմնան ԱՊԼ-ից։
«Վուլվերհեմփթոնը», «Բարնլին» և… «Տոտենհեմը»։
Հիշեցնենք, որ «Վուլվերհեմփթոնն» ու «Բարնլին» արդեն կորցրել են Պրեմիեր լիգայում իրենց տեղը պահպանելու տեսական շանսերը։



























































