Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է Չեմպիոնների լիգայի խաղարկության 2025/26 մրցաշրջանի կիսաեզրափակիչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպման սպասելիքներով:
Վճռորոշ խաղը կկայանա մայիսի 6-ին՝ Մյունխենում:
«Ես հենց նոր հարցրի մարզչական շտաբի անդամներին, թե նրանց կարծիքով քանի գոլ պետք է խփենք հաջորդ շաբաթ, և մենք բոլորս համակարծիք ենք, որ անհրաժեշտ կլինի առնվազն երեք անգամ գրավել մրցակցի դարպասը: Իհարկե, «Բավարիան» կխաղա իր մարզադաշտում՝ երկրպագուների աջակցությամբ, և էլ ավելի վտանգավոր կդառնա: Սակայն այնտեղ վերադառնալը մեզ մոտ հիանալի հուշեր է արթնացնում: Մենք ցանկանում ենք պահպանել նույն տրամադրվածությունը և խաղադաշտ դուրս կգանք միայն հաղթելու նպատակով»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է RFI պարբերականը:
Հիշեցնենք, որ Փարիզում կայացած կիսաեզրափակիչի առաջին հանդիպումն ավարտվել էր դաշտի տերերի՝ ՊՍԺ-ի հաղթանակով՝ 5-4 գոլառատ հաշվով:



























































