Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կիսվել է Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչի՝ ՊՍԺ – «Բավարիա» դիմակայության վերաբերյալ իր կարծիքով:
Փարիզում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր դաշտի տերերի հաղթանակով՝ 5-4 գոլառատ հաշվով։
Բերեզովսկու դիտարկմամբ՝ երկու թիմերն էլ փորձել են ցուցադրել իրենց հարձակողական ողջ ներուժը, ինչն էլ հանգեցրել է պաշտպանությունում հավասարակշռության խախտման:
«Չնայած կրած պարտությանը՝ «Բավարիան» շարունակում է մնալ այս դիմակայության ֆավորիտը։ Նրանց խաղն ավելի ամբողջական տեսք ունի, և մյունխենյան ակումբն ամրության ավելի մեծ պաշար ունի հատկապես գնդակի խլման ժամանակ թիմային գործողություններում»,- Բերեզովսկու խոքերն է մեջբերում «Советский спорт» պարբերականը:
Հիշեցնենք, որ «Բավարիայի» և ՊՍԺ-ի միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 6-ին՝ Մյունխենում։


























































