«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը արձագանքել է Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի՝ Մյունխենի «Բավարիայի» և Մադրիդի «Ռեալի» միջև կայացած պատասխան հանդիպման արդյունքին։
Մյունխենյան ակումբը սեփական հարկի տակ 4ճ3 հաշվով հաղթանակ կորզեց, ինչը թույլ տվեց երկու խաղերի ընդհանուր 6-4 հաշվով դուրս գալ հաջորդ փուլ: Նորվեգացի աստղային հարձակվողը, որը խաղին հետևել է տնից, ակնհայտորեն տպավորված է եղել խաղադաշտում ծավալված իրադարձություններով։
«Աստված իմ, ինչպիսի՜ հանդիպում»,- գրել է «քաղաքայինների» ռմբարկուն սոցիալական ցանցերում՝ եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո՝ հրապարակելով հանդիպման վերջնական հաշվով լուսանկարը:
Հատկանշական է, որ «Մանչեսթեր Սիթին», որի կազմում հանդես է գալիս Հալանդը, մրցաշարից դուրս էր մնացել նախորդ փուլում՝ զիջելով հենց «Ռեալին» (դիմակայության ընդհանուր հաշիվը՝ 1-5):
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բավարիան» ուժերը կչափի մրցաշարի գործող հաղթող ՊՍԺ-ի հետ։ Թիմերի միջև առաջին խաղը կկայանա ապրիլի 28-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ մայիսի 6-ին։
























































