Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում (1-1, դեռևս ընթացող) իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ:
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը հանդիպման առաջին իսկ րոպեին օգտվեց Մանուել Նոյերի կոպիտ սխալից և բացեց հաշիվը: Սակայն մյունխենցիները կարողացան արագ ուշքի գալ. անկյունայինի խաղարկումից հետո Ալեքսանդր Պավլովիչը գլխի դիպուկ հարվածով գրավեց Անդրեյ Լունինի պաշտպանած դարպասը՝ վերականգնելով հավասարակշռությունը:
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
























































