«Կրասնոդարի» ավագ և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Տելեգրամի իր ալիքում լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով ոտքի վիճակը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Զենիթի» հետ կայացած խաղից հետո:
Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: Հանդիպման երկրորդ խաղակեսում դաշտի տերերի հարձակվող Պեդրոն Սպերցյանի նկատմամբ թույլ տված կոպիտ խախտման համար, տեսակրկնապատկերը դիտելուց հետո, հեռացվել էր խաղադաշտից՝ ստանալով ուղիղ կարմիր քարտ։ Հայ ֆուտբոլիստն ավելի վաղ «Матч ТВ»-ին ասել էր, որ ավելի ուշ կհրապարակի վնասվածքի լուսանկարը։
Հրապարակված կադրում հստակ երևում են Սպերցյանի ոտքի քերծվածքներն ու արյունալի հետքերը։

Նշենք, որ այս խաղից հետո «Կրասնոդարը» վաստակել է 53 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 1 միավորով գերազանցելով երկրորդ տեղում ընթացող «Զենիթին»։





















































