Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ․ խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս դրամատիկ պայքարում 2-3 հաշվով զիջեց Լոնդոնի «Տոտենհեմին»:
Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացեց տանտերերի ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին: Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, Խուլիան Ալվարեսը հավասարեցրեց հաշիվը։ Ընդամենը րոպեներ անց՝ 52-րդ րոպեին, Չավի Սիմոնսը կրկին առաջ մղեց լոնդոնյան ակումբին, սակայն 75-րդ րոպեին Դավիդ Հանցկոն խփեց մադրիդցիների երկրորդ գնդակը:
Թվում էր՝ խաղը կավարտվի ոչ-ոքի, սակայն 90+1-րդ րոպեին Չավի Սիմոնսը, անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը, դարձավ դուբլի հեղինակ և հաղթանակ պարգևեց «Տոտենհեմին»։
Չնայած այս պարտությանը՝ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը երկու խաղերի ընդհանուր 7-5 արդյունքով նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր, որտեղ ուժերը կչափի «Բարսելոնայի» հետ։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ




























































