Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հիասթափված է Արգենտինայի և Իսպանիայի միջև նախատեսված Ֆինալիսիմայի չեղարկումից: Այս խոշոր հանդիպումն ավանդաբար անցկացվում է Ամերիկայի գավաթի և Եվրոպայի առաջնության հաղթողների միջև։
Սպասվում էր, որ գերհանդիպումը կկայանա մարտի 27-ին Կատարում, սակայն ի վերջո այն չեղարկվել է Մերձավոր Արևելքում սրված հակամարտության պատճառով:
Ինչպես հաղորդում է ESPN-ը, հակառակ շրջանառվող լուրերին, Մեսսին չի մասնակցել և ոչ մի կերպ չի ազդել ՈւԵՖԱ-ի և ԿՈՆՄԵԲՈԼ-ի (Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիա) միջև Ֆինալիսիմայի հնարավոր հետաձգման կամ չեղարկման շուրջ տարվող բանակցությունների վրա:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ արգենտինացի հարձակվողն այս հանդիպումը դիտարկում էր որպես ԱԱ-2026-ին ընդառաջ իր 48-րդ տիտղոսը նվաճելու հիանալի հնարավորություն, ուստի խաղի չեղարկումը նրա համար տհաճ անակնկալ էր։




























































