Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» արտագնա խաղում ուժերը չափեց «Լիվերպուլի» հետ։ Լարված հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքիով՝ 1։1 հաշվով։
Մերսիսայդցիների կազմում 19-րդ րոպեին հաշիվը բացեց Դոմինիկ Սոբոսլային։ «Խթանները» կարողացան պարտությունից խուսափել միայն հանդիպման հիմնական ժամանակի ավարտին. 90-րդ րոպեին Ռիշարլիսոնի խփած գոլի շնորհիվ լոնդոնյան թիմը վերականգնեց հաշվի հավասարությունը։
Այս արդյունքի շնորհիվ «Տոտենհեմն» ընդհատեց ԱՊԼ-ում հինգ անընդմեջ պարտությունների տխուր շարքը: Հատկանշական է նաև, որ սա Իգոր Տուդորի վաստակած առաջին միավորն էր լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։
Այս տուրից հետո «Տոտենհեմը» 30 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը։ «Լիվերպուլը» վաստակած 49 միավորով 5-րդ տեղում է։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին
























































