«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում թուրքական «Գալաթասարայից» կրած պարտությունը (0:1)։
«Սա ինչ-որ վատ դեժավյու է։ Հաշիվը նույնն է, ինչ երեք ամիս առաջ, բայց այս անգամ «Լիվերպուլը» կարող էր մրցակցից շատ ավելի շատ գոլ խփել։ Մենք բազմաթիվ պահեր ստեղծեցինք, բայց արդյունքում ոչ մի անգամ աչքի չընկանք։ Առաջին 15 րոպեներին մեր թիմը շատ լավն էր, բայց գոլ այդպես էլ չգրանցվեց։
Ստամբուլում շատ բարդ մարզադաշտ է՝ և՛ հյուրընկալվող թիմերի, և՛ նրանց մարզիչների համար։ Այստեղ դժվար է կենտրոնանալ, բարդ է հաղորդակցվել ֆուտբոլիստների հետ։ «Գալաթասարայի» բախտը շատ է բերել տնային հանդիպումների նման մթնոլորտի հարցում։
Այժմ մեզ սպասվում է պատասխան հանդիպումը սեփական հարկի տակ։ Մենք ֆանտաստիկ երկրպագուներ ունենք, որոնք միշտ ուժ են տալիս մեզ։ Նրանք ցույց կտան դա «Էնֆիլդում», կդառնան մեր շարժիչ ուժը»,- հոլանդացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ մարտի 18-ին, Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։



























































