Չեխիայի Բարձրագույն խմբի առաջնության շրջանակում կայացած «Բոհեմիանս» — «Սլովան Լիբերեց» հանդիպման ժամանակ զավեշտալի միջադեպ է գրանցվել։
«Սլովան Լիբրեցի» դարպասապահ Տոմաշ Կոուբեկը, փորձելով ապահովագրել իր պաշտպաններին և շտկել նրանց անփույթ խաղը, որոշել է ուժեղ հարվածով գնդակն ուղարկել դաշտի սահմաններից դուրս։ Սակայն դարպասապահը չի հաշվարկել հարվածի ուժը. գնդակը, հաղթահարելով բոլոր արգելապատնեշները, հասել է մարզադաշտի հարևանությամբ գտնվող բազմահարկ շենքին և բախվել պատշգամբներից մեկի ապակուն։
Բարեբախտաբար, ապակեպատ հատվածը դիմացել է հարվածին, և միջադեպը նյութական վնասների չի հանգեցրել։ Փոխարենը այս անսովոր դրվագն անկեղծ ծիծաղ է առաջացրել մարզադաշտում հավաքված երկրպագուների շրջանում։
Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա այն այնքան էլ դիտարժան չի ստացվել և ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0-0։
🇨🇿 Meanwhile, in the Czech First League, goalkeeper Tomas Koubek clears the ball into someone’s house in the match between Bohemians vs. Slovan Liberec.pic.twitter.com/q6KHnR8ZHI
— Football Tweet ⚽ (@Footballtweet) March 9, 2026


























































