«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Պորտուգալիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Պորտուի» դեմ կայացած խաղից (2:2) հետո մրցակցի գլխավոր մարզիչ Լուչո Գոնսալեսի հետ ունեցած կոնֆլիկտային խոսակցությունը։
«Նա 50 անգամ ինձ դավաճան անվանեց։ Ես ուզում էի, որ նա բացատրի ինձ, թե ինչու եմ դավաճան։ Ես մարզել եմ «Պորտուն», ամբողջ հոգիս նվիրել եմ ակումբին, հետո տեղափոխվել եմ «Չելսի», «Ինտեր», Մադրիդի «Ռեալ»… շրջել եմ ողջ աշխարհով և ամեն օրս 24 ժամ նվիրել եմ ֆուտբոլին։ Դա կոչվում է պրոֆեսիոնալիզմ։
Երբ նա տեղափոխվեց «Մարսել», մի՞թե դավաճանեց «Պորտուին»։ Նա կարող էր ինձ այլ կերպ վիրավորել, ավելի հարմար բառեր գտնել, իսկ նման հարցադրումն ուղղակի հարձակում է իմ պրոֆեսիոնալիզմի վրա»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում A Bola-ն։



























































