Իսպանիայի և Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիաները բանակցություններ են վարում «Ֆինալիսիմա-2026»-ի անցկացման վայրը փոխելու շուրջ։ Նախատեսված էր, որ հանդիպումը պետք է կայանար մարտի 27-ին՝ Կատարում: Այս մասին հայտնում է արգենտինացի լրագրող Վերոնիկա Բրունատին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ երկու երկրների ֆուտբոլային գերատեսչությունները պետք է համատեղ դիտարկեն հանդիպումն այլ մարզադաշտ տեղափոխելու նպատակահարմարությունը՝ պայմանավորված Մերձավոր Արևելքում ստեղծված բարդ իրավիճակով։ Թեև պաշտոնական հայտարարություն առայժմ չի արվել, խաղի անցկացման նախնական վայրի հարցն արդեն իսկ վերանայման փուլում է տարածաշրջանային ներկայիս զարգացումների պատճառով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կատարի Ֆուտբոլի ասոցիացիայի (QFA) մամուլի ծառայությունը հայտարարել էր երկրում կայանալիք բոլոր ֆուտբոլային մրցաշարերի հանդիպումներն անորոշ ժամանակով հետաձգելու մասին։




























































