«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է ՊՍԺ-ի դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի հաջող խաղի և նրա՝ 11-մետրանոցներ հետ մղելու կարողության մասին։
«Հրաշալի է, ուրախ ենք նրա համար։ Նայում ենք խաղերը, երկրպագում։ 11-մետրանոցների հարցում նա, իհարկե, վարպետ է։
Մենք ժամանակին շատ էինք մարզվում միասին։ Անընդհատ մնում էինք մարզումներից հետո, տարբեր հարվածներ փորձարկում։ Ես հարվածում էի, նա՝ մարզվում հետ մղել։ Լինում էր, որ նախապես պայմանավորվում էինք, թե որ անկյունն եմ հարվածելու»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում «Матч ТВ»-ն։
Նշենք, որ վերջերս Սաֆոնովը աչքի էր ընկել Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչում՝ հետխաղյա սերիայում հետ մղելով 4 հարված, ինչպես նաև Լիգա 1-ի խաղում փրկել էր թիմին 11-մետրանոցից։



























































