Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ՝ «Ցիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում, ընդունեց «Ալավեսին»։
Դիմակայությունն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Հանդիպման ելքը վճռեց երկրորդ խաղակեսի մեկնարկում խփված գնդակը։ 48-րդ րոպեին մադրիդյան թիմի կազմում աչքի ընկավ հարձակվող Ալեքսանդր Սորլոտը՝ դառնալով խաղի միակ գոլի հեղինակը։
Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» վաստակեց 41 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական։ «Ալավեսը» 19 միավորով շարունակում է մնալ վտանգավոր գոտում՝ զբաղեցնելով 18-րդ տեղը։
Հաջորդ տուրում՝ հունվարի 25-ին, «Ատլետիկոն» տանը կմրցի «Մալյորկայի» հետ, իսկ «Ալավեսը» նույն օրը կընդունի «Բետիսին»։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ




























































