Իսպանացի լրագրող Ալբերտո Պերեյրոն արագորեն հերքել է Մադրիդի «Ռեալի» նախագահի պաշտոնից Ֆլորենտինո Պերեսի հեռանալու մասին լուրերը։
Շրջանառվում էին տեղեկություններ, որ 78-ամյա իսպանացին որոշել է հաջորդ տարի հեռանալ զբաղեցրած պաշտոնից։
Պերեյրոյի փոխանցմամբ՝ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և իրականում Պերեսը չի նախատեսում հեռանալ մինչև ակումբի նախագահի պաշտոնում իր պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ 2028 թվականը։
Ֆլորենտինո Պերեսը երկրորդ անգամ դարձել է «Ռեալի» նախագահ 2009 թվականին։ Նրա ղեկավարության օրոք «սերուցքայինները» նվաճել են 37 գավաթ, այդ թվում՝ 7 անգամ Չեմպիոնների լիգան։
























































