Ֆուտբոլային ակումբ «Նոան» դարձել է Հայաստանի առաջնության ակումբների շարքում առաջին հարկատուն։
Ակումբի տվյալներով՝ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը «Նոան» պետական բյուջե է վճարել 804 միլիոն 585 հազար ՀՀ դրամ, ինչը հայկական ֆուտբոլային ակումբների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։
Նշենք, որ հրապարակված թիվը չի ներառում ենթակառուցվածքային ներդրումները և դրանց դիմաց վճարված հարկերը։


























































