«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 2-րդ տուրի՝ «Չելսիի» դեմ հանդիպումից առաջ, հիշել է Լոնդոնի ակումբում իր աշխատանքի տարիները։
«Աբրամովիչի «Չելսին», իմ «Չելսին», որը մենք կառուցեցինք և որը տարիներ շարունակ հաջողություններ էր գրանցում, հաղթանակների ակումբ էր։ Այն հաղթում էր ամեն ինչ՝ սկզբում ինձ հետ, ապա Կարլո Անչելոտիի, Անտոնիո Կոնտեի և Թոմաս Տուխելի օրոք։ «Չելսին» իսկական հաղթական մեքենա էր։ Ամեն մրցաշրջանում թիմը գավաթներ էր նվաճում։
Հետո տեղի ունեցան մեծ փոփոխություններ՝ հսկայական ներդրումներ և մի քանի տարի, երբ թվում էր, թե ակումբը կորցրել է իր ուղղությունը։ Չափից շատ խաղացողներ, չափազանց մեծ ծախսեր, ֆուտբոլիստների կուտակում և թիմ՝ առանց հստակ փիլիսոփայության։ Այդ տարիները հեշտ չէին։ Նրանց համար, ովքեր սիրում են այս ակումբը, դա ծանր ժամանակաշրջան էր», — պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում Daily Mail-ը։
Մոուրինյուն «Չելսին» ղեկավարել է 2004-2007 և 2013-2015 թվականներին։


























































