Հարձակողական ոճի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը մոտ է Ռուսաստանի Պրեմիեր լիգա վերադառնալուն։ Ինչպես հայտնում է «Инсайды от Карпа» թելեգրամ-ալիքը, 24-ամյա Սևիկյանը կմիանա «Ակրոն» ակումբին։
«Ակրոնը» կարող է վարձակալել Սևիկյանին «Ֆերենցվարոշից» 250 հազար եվրոյով՝ հետագայում 1 միլիոն եվրոյից փոքր-ինչ ավելի գումարով գնման իրավունքով։ Նշվում է, որ բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում։
Անցած մրցաշրջանում Էդգար Սևիկյանը վարձավճարով հանդես է եկել «Լոկոմոտիվում»։ Մինչ այդ նա ՌՊԼ-ում խաղացել է նաև «Պարի ՆՆ»-ի կազմում։ Ներկայում «Ակրոնը» Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։



























































