Ղազախստանի գործող չեմպիոն «Կայրաթը» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի ուղեգիր:
Ալմաթին ներկայացնող ակումբը որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Սելտիկի» դեմ դիմակայության երկու խաղերն ավարտեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0 հաշվով: Զույգի հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին ղազախական ակումբի ֆուտբոլիստները (3:2, 11 մետրանոցներով)։
Այսպիսով, «Կայրաթը» իր պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլում, մինչդեռ շոտլանդական «Սելտիկը» իր ելույթները կշարունակի Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլում:




























































