«Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը մերժել է Սաուդյան Արաբիայի ակումբ տեղափոխվելու առաջարկը, հայտնում է Chase-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի անանուն ակումբը «Կրասնոդարին» ներկայացրել է գերշահավետ առաջարկ Սպերցյանի տրանսֆերի համար, սակայն 25-ամյա կիսապաշտպանը հրաժարվել է ընդունել այն։ Նա մտադիր է կարիերան շարունակել բացառապես Եվրոպայում։
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է 8 հանդիպման՝ խփելով 4 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև մի շարք եվրոպական ակումբներ։






















































