Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։
Սպերցյանը «Կրասնոդարի» սան է և ակումբի առաջին թիմում հանդես է գալիս 2020/21 մրցաշրջանից: Անցած մրցաշրջանում նա «Կրասնոդարի» կազմում դարձավ Ռուսաստանի չեմպիոն։
«Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: Էդուարդը հասուն ֆուտբոլիստ է և կարող է խաղալ գրեթե ցանկացած եվրոպական առաջնությունում», — ասել է Բուլիկինը։
Անցած մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ խփելով 11 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։