«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և «Յունիբանկ» ԲԲԸ-ն հայտարարել են նոր համագործակցության մասին։ Պայմանագրով «Յունիբանկը» մեկ տարով դառնում է ակումբի տիտղոսային հովանավորը՝ երկարաձգման հնարավորությամբ։
Պայմանագրի ստորագրման արարողությանը մասնակցել են «Ուրարտուի» գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանը և «Յունիբանկի» վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։
Հաջորդ խաղերից սկսած «Ուրարտուի» ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան նոր մարզաշապիկներով, որոնց վրա կլինի «Յունիբանկի» տարբերանշանը։