Թուրինի «Յուվենտուսը» պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդին» աստղային փոխանակում առաջարկել։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «բիանկոներին» ցանկանում են պայմանագիր կնքել մանկունիացիների անգլիացի հարձակվող Ջեյդոն Սանչոյի հետ և պատրաստ են «կարմիր սատանաներին» առաջարկել երկու խաղացողի տարբերակ՝ Դուշան Վլահովիչ կամ Դուգլաս Լուիս։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 25-ամյա Սանչոն համաձայնել է «Ֆեներբահչեի» առաջարկին։ Սակայն թուրքական ակումբը դեռ պետք է համաձայնության գա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Մանկունիացիներն ակնհայտորեն չեն ցանկանում պահել խաղացողին իրենց կազմում։