Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ իր երկարամյա մրցակցությունը:
«Ես խորապես հարգում եմ Ռոնալդուին և հիանում նրա կարիերայով՝ այն ամենով, ինչ նա ձեռք է բերել և շարունակում է անել: Նա մինչ օրս հանդես է գալիս բարձրագույն մակարդակով: Մեր մրցակցությունը սահմանափակվել է խաղադաշտով, որտեղ երկուսս էլ ձգտել ենք լավագույն արդյունքներ ցույց տալ մեր թիմերի համար: Դաշտից դուրս մենք սովորական մարդիկ ենք:
Ընկերներ չենք, քանի որ ժամանակ չենք անցկացնում միասին, սակայն միշտ փոխադարձ հարգանք ենք ցուցաբերել»,- ասել է Մեսսին՝ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ:
Հիշեցնենք, որ Մեսսին և Ռոնալդուն բազմիցս հանդիպել են խաղադաշտում Իսպանիայի Լա Լիգայում՝ Մեսսին՝ «Բարսելոնայի», իսկ Ռոնալդուն՝ «Ռեալի» կազմում: