ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Մոսկվայի «Լոկոմոտիվը» ներառվել է այն ակումբների ցանկում, որոնց արգելվել է խաղացողների տրանսֆերներ կատարել։
Մոսկովյան ակումբի վրա այս սահմանափակման պատճառը ՖԻՖԱ-ի կողմից դեռևս չի հստակեցվել, սակայն, ըստ որոշ աղբյուրների, պատճառը կապված է «Մարիուպոլ» ակումբին պարտքի՝ պաշտպան Մարկ Մամպասիի տրանսֆերի համար վճարումների հետ։ 2025 թվականի ամռանը «Լոկոմոտիվը» պաշտոնապես հայտարարել էր Նիկոլայ Կոմլիչենկոյի, Զելիմխան Բակաևի և Ալեքսանդր Ռուդենկոյի հետ պայմանագրեր կնքելու մասին։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 19-ին «երկաթուղայինների» ճամբարը լքել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը՝ վերադառնալով հունգարական «Ֆերենցվարոշ»։ Ակումբը առաջիկայում կլքի նաև Նաիր Թիկնիզյանը, որը կմիանա սերբական «Ցրվենա Զվեզդային»։