«Նեմանի» գլխավոր մարզչի օգնական Անդրեյ Սկորոբոգատկոն մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլի վիճակահանությունը, որտեղ «Նեմանի» մրցակիցը Հայաստանի «Ուրարտուն» է։
— Գո՞հ եք Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանությունից։
— Դժվար է ասել՝ գոհ ենք, թե ոչ։ Ամեն ինչ պարզ կդառնա Հայաստանում կայանալիք առաջին խաղից հետո։ «Ուրարտուն» հեշտ մրցակից չէ, իսկ Հայաստանում եղանակային պայմանները բավական բարդ են։ Ինչպես գիտենք, ներկայումս «Ուրարտուում» որոշ փոփոխություններ են տեղի ունենում՝ կապված գլխավոր մարզչի և խաղացողների հետ։ Չնայած Հայաստանի առաջնությունն ավարտվել է, մենք արդեն սկսել ենք տեղեկություններ հավաքել մրցակցի մասին։ Բելառուսի առաջնությունում «Վիտեբսկի» և «Իսլոչի» հետ խաղերից հետո կսկսենք նպատակային պատրաստվել «Ուրարտուի» դեմ հանդիպմանը։ Իհարկե, մեր նպատակն է առնվազն երկրորդ փուլ դուրս գալ։
— Որտե՞ղ է թիմը անցկացնելու տնային հանդիպումները։
— Ինչպես միշտ, մեր բազայում՝ Հունգարիայում, նույն վայրում, — ասել է Սկորոբոգատկոն։
Հիշեցնենք, որ անցյալ տարի «Նեմանը» մրցակիցներին ընդունել էր Հունգարիայի Դյոր քաղաքում։ Խաղերը տեղի կունենան հուլիսի 10-ին (Հայաստանում) և հուլիսի 17-ին (Հունգարիայում)։