ԱՄՆ-ում մեկնարկած աշխարհի ակումբային առաջնությունում Մյունխենի «Բավարիան» առաջին տուրում մրցել է Նոր Զելանդիան ներկայացնող «Օքլենդ Սիթիի» հետ և 10 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։։
Ջամալ Մուսիալան, որը երկրորդ խաղակեսում փոխարինել է Հարի Քեյնին, դարձել է հեթ-տրիկի հեղինակ։ Քինգսլի Քոմանը, Մայքլ Օլիսեն և Թոմաս Մյուլլերը երկուական գոլ են խփել, իսկ Սաշա Բոեն աչքի է ընկել մեկ գնդակով։
Աշխարհի ակումբային առաջնութուն, 1-ին տուր
«Բավարիա»-«Օքլենդ Սիթի»՝ 10։0
Գոլերը՝ Քինգսլի Կոման (6′, 21′), Սաշա Բոե (18′), Մայքլ Օլիսե (20′, 45+3′), Թոմաս Մյուլեր (45′, 89′), Մուսիալա (67′, 73′, 84′)
C խմբի հաջորդ խաղում «Բավարիան» հունիսի 21-ին կխաղա արգենտինական «Բոկա Խունիորսի» հետ, իսկ «Օքլենդ Սիթին» նախորդ օրը կմրցի պորտուգալական «Բենֆիկայի» հետ։
ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնությունը կանցկացվի 2025 թվականի հունիսի 15-ից հուլիսի 13-ը Միացյալ Նահանգներում։ Մրցաշարին մասնակցում են 32 ակումբներ, որոնք բաժանված են չորս թիմից բաղկացած ութ խմբերի։ Յուրաքանչյուր խմբի երկու լավագույն թիմերը կանցնեն փլեյ-օֆֆ փուլ։