Հայաստանի հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում։
«7 երկար և խոչընդոտներով լի տարիներ։
Այս ամբողջ ընթացքում ես մի պահ անգամ չեմ դադարել հավատալ, որ կարող եմ վերադառնալ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմ և օգնել իմ երկրին։
Իհարկե, կցանկանայի, որ իմ վերադարձը մեկնարկային կազմում նշանավորվեր հաղթանակով, բայց այս դժվարին ժամանակներում շատ կարևոր է չհուսահատվել և միասնական լինել։
Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մինչ օրս հավատացել և վստահել են ինձ:
Լավագույն ժամանակներն ու հաղթանակները դեռ առջևում են»,- գրել է Ավագյանն ու լուսանկարներ հրապարակել Կոսովոյի դեմ ընկերական խաղից։
Նշենք՝ Կոսովոյի դեմ խաղում հայ դարպասապահը, թեև մի քանի անգամ փրկեց թիմին վերահաս գոլերից, այդուհանդերձ 5 գոլ ընդունեց։ Չեռնոգորիայի դեմ այսօր կայանալիք ընկերական խաղում Հայաստանի հավաքականի դարպասը կպաշտպանի Արսեն Բեգլարյանը։