«Ռեալ Մադրիդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի նկատմամբ իր վերաբերմունքի մասին հարցին։
«Իհարկե, ես հարգում եմ Լեո Մեսսիին։ Մենք միասին նույն բեմում ենք 15 տարի։
Հիշում եմ, թե ինչպես էի նրա համար անգլերենից թարգմանում միջոցառումների ժամանակ, քանի որ նա վատ էր անգլերեն խոսում։ Նա միշտ լավ էր վերաբերվում ինձ և հարգում էր ինձ», — ասել է Ռոնալդուն մամուլի ասուլիսում։
Իր կարիերայի ընթացքում Ռոնալդուն հինգ անգամ նվաճել է «Ոսկե գնդակը», Մեսսին՝ ութ անգամ։