«Նոայի» դարպասապահ Ալեքսեյ Պլոշադնին ճանաչվել է Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի ամենահուսալի դարպասապահ: Նա 13 հանդիպումից 10-ում պահել է իր դարպասն անառիկ՝ ընդունելով ընդամենը 3 գոլ:
Պլոշադնին սահմանել է պատմական ռեկորդ՝ 0.23 անխոցելիության գործակցով գերազանցելով «Փյունիկի» նախկին դարպասապահ Արմեն Ավագյանի ցուցանիշը: Նա նաև գրանցել է մրցաշրջանի ամենաերկար անխոցելիության շարքը՝ 616 րոպե առանց գոլ բաց թողնելու:
Այս ցուցանիշներով Պլոշադնին արժանացել է «Fastex Պրեմիեր լիգայի ամենահուսալի դարպասապահ» տիտղոսին և տեղ է գրավել մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում: