Ավարտվել է Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի 2024/2025 մրցաշրջանի վերջինէ 34-րդ տուրի հանդիպումը «Ալ-Ֆաթեհի» և «Ալ-Նասրի» միջև։ «Ալ-Ֆաթեհը» 3-2 հաշվով հաղթեց «Ալ-Նասրին»։
42-րդ րոպեին «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բացեց հանդիպման հաշիվը։ Այս գոլը նրա կարիերայի 936-րդն էր։
Սաուդյան Արաբիայի առաջնությունում «Ալ Նասրը» զբաղեցրեց երրորդ տեղը։
Չեմպիոնը «Ալ-Իթիհադն» է, իսկ երկորդ տեղը զբաղեցրեց «Ալ-Հիլալը»։
Կրիշտիանու Ռոնալդուն 25 գոլով դարձավ առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստը՝ երկրորդ մրցաշրջանն անընդմեջ։