Մադրիդի «Ռեալդի» նախկին խաղացող և մարզիչ, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Զինեդին Զիդանը կիսվել է Չեմպիոնների լիգայի՝ ՊՍԺ-ի և «Ինտերի» միջև կայանալիք եզրափակիչ խաղի վերաբերյալ իր սպասելիքներով։
«Դիտելու՞ եմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Այո, իհարկե, կդիտեմ։ Չնայած ես Մարսելից եմ, կարծում եմ, որ ֆրանսիական թիմը պետք է հաղթի», — Զիդանի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը։
2024/2025 թվականների ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը ՊՍԺ-ի և «Ինտերի» միջև կկայանա մայիսի 31-ին։ Թիմերը կխաղան Մյունխենում: Խաղը կմեկնարկի ժամը 23:00-ին։



























































