Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում կայացել է «Զենիթի» լեգենդների խաղը, որում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» 3։1 հաշվով հաղթել է Լենինգրադի «Զենիթին»։ Վերջինիս դարպասը պաշտպանել է Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին։
Հանդիպման յուրաքանչյուր խաղակես տևել է 35 րոպե։ Խաղի սկզբում հաշիվը բացել է հարձակվող Ալեքսանդր Կերժակովը։ 24-րդ րոպեին Անդրեյ Արշավինը խփել է երկրորդ գոլը։ 30-րդ րոպեին պաշտպան Ալեքսանդր Անյուկովը հաշիվը դարձրել է խոշոր։ 66-րդ րոպեին հարձակվող Պավել Պոգրեբնյակը կրճատել է հաշվի տարբերությունը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 25-ին, «Զենիթը» նշում է հիմնադրման 100-ամյակը։