Լիսաբոնի «Սպորտինգը» Պորտուգալիայի առաջնության 34-րդ տուրում հաղթեց «Վիտորիային» և նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը։
Լիսաբոնում կայացած խաղն ավարտվեց 2:0 հաշվով։ Գոլերը խփեցին Պեդրո Գոնսալվեշն ու Վիկտոր Գյոկերեշը։
Լիսաբոնի «Բենֆիկան», որը ևս ձգտում էր չեմպիոնությանը, ոչ-ոքի խաղաց «Բրագայի» հետ (1:1) և զբաղեցրեց երկրորդ տեղը։ «Սպորտինգը» ունի 82 միավոր, «Բենֆիկան»՝ 80: «Պորտոն» 71 միավորով երրորդն է:
«Սպորտինգը» երկրորդ տարին անընդմեջ և պատմության մեջ 21-րդ անգամ դարձավ Պորտուգալիայի չեմպիոն։
Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։