«Սպարտակի» նախկին դարպասապահ Անզոր Կավազաշվիլին Vprognoze.ru-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին՝ խոսելով նրան եվրոպական ակումբում տեսնելու հեռանկարի մասին։
«Ես նրան տեսնում եմ Եվրոպայի լավագույն առաջնություններից մեկում։ Բայց որպեսզի նա ավելի լավ խաղա, պետք է փորձի իրեն եվրոպական ակումբում», — ասել է Կավազաշվիլին։
25-ամյա Սպերցյանը, որը «Կրասնոդարի» ավագն է, ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 33 խաղ, խփել 10 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Ցուլերի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։