«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն մասնակցել է «Սանտա Ֆե»-ի և «Աթլետիկո Նասյոնալի» միջև ընկերական խաղին, որը կայացել է Կոլումբիայում։
Հրաշագործը խաղացել է «Սանտա Ֆե»-ի կազմում ու նորից ապշեցրել երկրպագուներին իր փայլուն գոլային փոխանցմամբ։
Նշենք՝ «Աթլետիկո Նասյոնալի» դարպասն անցած խաղում պաշտպանել է լեգենդար կոլումբացի Ռենե Իգիտան։
Ռոնալդինյոն «Ոսկե գնդակ-2005»-ի դափնեկիրն է, Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն, ու Չեմպիոնների լիգայի հաղթող «Բարսելոնայի» կազմում։
Ռոնալդինյոն Կոլումբիայում մեկ խաղով կանգ չի առնի․ հիմա նա մեկնել է Կալի, որտեղ տեղի «Դեպորտիվոյի» կազմում կմասնակցի մեքսիկական «Ամերիկայի» հետ խաղին։