Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի ապագան ակումբում մեծ ազդեցություն կարող է ունենալ Էրլինգ Հոլանդի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության վրա, գրում է AS-ը։
«Արքայական» ակումբը հետաքրքրված է Հոլանդով, սակայն նրա ձեռքբերումը կախված է թիմի հիմնական 9 համարի՝ Կարիմ Բենզեմայի ապագայով։ Ֆրանսիացի հարձակվողի ապագայից է կախված, թե ինչ որոշում կկայացնի «արքայական» ակումբը Հոլանդին գնելու հարցում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալը» 2021 թվականի ամռանը մտադիր է ձեռք բերել Էրլինգ Հոլանդին ու Կիլիան Մբապեին։
Բենզեմայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը։