Կիսապաշտպան Պոլ Պոգբան հետաքրքրված է «Դի Սի Յունայթեդ» տեղափոխվելու տարբերակով, հաղորդում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան ակումբը MLS-ի մյուս թիմերի շրջանում ունի ֆրանսիացու հետ բանակցություններ վարելու առաջնահերթ իրավունք և արդեն օգտվել է դրանից։
«Դի Սի Յունայթեդը» 10 տուրից հետո Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ տեղը։
Ֆուտբոլիստն այժմ 32 տարեկան է։ Նա իր ազգային հավաքականի հետ աշխարհի չեմպիոն է դարձել։