«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Матч ТВ»-ի եթերում խոսել է «Դինամո» Մախաչկալայի դեմ ՌՊԼ-ի 26-րդ տուրի խաղում չիրացված 11-մետրանոց հարվածից հետո իր զգացմունքների մասին։
Ուրբաթ օրը «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:2 հաշվով հաղթեց Մախաչկալայի «Դինամոյին»։ Հյուրերը խաղն ավարտեցին 10 հոգով՝ Դիեգո Կոստայի 79-րդ րոպեին ստացած կարմիր քարտի պատճառով։ Թիմերը փոխանակվեցին չիրացված 11-մետրանոցներով. «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը 79-րդ րոպեին հարվածեց դարպասից վերև, իսկ 90+10-րդ րոպեին «Կրասնոդարի» դարպասապահ Ստանիսլավ Ագկացևը հետ մղեց «Դինամոյի» հարձակվող Համիդ Ագալարովի հարվածը։
«Դա կարևոր գոլ էր, բայց ավելի կարևոր էր պենալտին խփել, որպեսզի խաղն այդպիսի լարված վերջաբան չունենար։ Երբ գոլ խփեցի, երջանիկ էի։ Երբ չխփեցի, հոգեբանորեն նորմալ էի զգում։ Իհարկե, փորձում էի անել հնարավորը։ Երբ փոխարինվեցի, և մեզ երկրորդ գոլը խփեցին, սկսեցի մտածել չիրացված 11 մետրանոցի մասին։ Կովկասում միշտ դժվար է խաղալ։ Այստեղ յուրահատուկ մթնոլորտ է, ունի իր աուրան։ «Դինամոն» շատ է պայքարում։ Մենք նման խաղ էինք սպասում և ընդհանուր առմամբ կարողացանք դիմակայել», – ասել է Սպերցյանը «Матч ТВ»-ի եթերում։
«Կրասնոդարը» հավաքել է 58 միավոր և շարունակում է գլխավորել Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ տուրում Մուրադ Մուսաևի թիմը մայիսի 3-ին սեփական հարկի տակ կմրցի «Ռուբինի» հետ։