Ամերիկյան Elliot Management ընկերությունը, որը «Միլան» ակումբի սեփականատերն է, հերքել է ակումբը վաճառելու ցանկության մասին տեղեկությունը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ ընկերությունը մտադիր է վաճառել իտալական ակումբը կապված ռեկորդային 145,9 մլն եվրո կորստի հետ։
«Ո՛չ, մենք մտադիր չենք վաճառել «Միլանը»։ Ու դեռ մտադիր ենք նոր մարզադաշտ կառուցել քաղաքում»,- ընկերության ներկայացուցչի խոսքերն է փոխանցում Football Italia-ն՝ հղում կատարելով Affariitaliani-ին։
Հիշեցնենք, որ Elliott Management ընկերությունը 2018 թվականից հանդիսանում է «Միլանի» սեփականատերը։