«В мире спорта» հանդեսի հատուկ թղթակից Ալեքսանդր Կոսյակովը զրուցել է Ռոման Բերեզովսկու հետ՝ խոսելով հայ դարպասապահի ակումբային նվաճման մասին։
— Ի՞նչ կասեք կարիերայի միակ նվաճած գավաթի մասին՝ Ռուսաստանի Գավաթը «Զենիթի» հետ։
— Գավաթներից ավելի կարևոր է երկրպագուների սերն ու հարգանքը։ Երբ «Դինամո» մարզադաշտում պաստառ էին կախում՝ «Բերեզովսկին հավասար է Յաշինին», դա ավելին է, քան տասը տիտղոս։ Տարիներ անց մարդիկ դեռ մոտենում են, շնորհակալություն հայտնում, լուսանկարվում են՝ հատկապես Հայաստանում։ Դա անգնահատելի զգացողություն է։
— Ինչպե՞ս դարձար դարպասապահների մարզիչ։
— Ավելի շատ վաստակի շնորհիվ։ Կարիերաս ավարտելուց հետո մնացի մոսկովյան «Դինամոում»։ Սպորտային տնօրեն Գուրամ Աջոևի առաջարկով մեկնեցի երիտասարդական թիմի հետ Սլովենիա։ Հետո ՈւԵՖԱ-ի պատժամիջոցների և ակումբում փոփոխությունների ֆոնին Անդրեյ Կոբելևը, ում հետ խաղացել էի «Դինամոում» «Զենիթում», ինձ հրավիրեց հիմնական թիմ։ Նիկոլայ Պավլովիչն էլ խորհուրդ տվեց ինձ՝ որպես երիտասարդ, ակտիվ մարզիչի։ Այդպես աշխատեցի ակումբում, որտեղ անցել են իմ լավագույն տարիները։