ՀՊԼ 27-րդ տուրում «Ալաշկերտն» այսօր հյուրընկալվել է «Արարատի» կողմից և 2:3 հաշվով պարտություն կրել: Հանդիպումը կայացել է Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Խաղի հաշիվն արդեն 2-րդ րոպեին բացել է «Արարատի» կիսապաշտպան Վիկտոր Բոնիֆեյսը՝ օգտվելով մրցակցի ֆուտբոլիստներից սխալից: 26-րդ րոպեին Յուրի Մարտիրոսյանը տուգանայինի մատույցներից կատարած հիանալի հարվածով հավասարեցրել է հաշիվը, իսկ 10 րոպե անց Մարտիրոսյանի փոխանցումից հետո Սարգիս Մեթոյանն առաջ է մղել Էդգար Թորոսյանի թիմին:
Երկրորդ կեսում, սակայն, Կեաս Բահը երկու գոլ է խփել ու հաղթանակ պարգևել իր թիմին: 20-ամյա իվուարցի հարձակվողը նախ աչքի է ընկել 58-դր րոպեին՝ հավասարեցնելով հաշիվը, ապա 80-րդ րոպեին խփել է հաղթական գնդակը:
Այս հաղթանակի շնորհիվ «Արարատը» 26 միավորով բարձրացել է ՀՊԼ մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: «Ալաշկերտը» 17 միավորով գտնվում է 10-րդ տեղում:
Խաղի տեսագրությունն՝ այստեղ:
Մրցաշարային աղյուսակը՝