«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի ֆուտբոլի վրա թողած ազդեցության մասին։
«Գվարդիոլան այլ աշխարհ է։ Նա տեսնում է այն, ինչ ոչ ոք չի տեսնում։ Նա փոխեց ֆուտբոլը։ Բոլորը ցանկանում էին կրկնօրինակել մեզ։ Իրականում, նա ակամա վնասեց խաղին. մարդիկ փորձում էին խաղալ մեր «Բարսելոնայի» պես՝ առանց հասկանալու, թե ինչպես պետք է դա անել։ Մենք յուրահատուկ թիմ ունեինք Չավիի, Ինյեստայի և Բուսկետսի հետ կիսապաշտպանությունում»,– ասել է Մեսսին։
Արգենտինացին Գվարդիոլայի գլխավորությամբ «Բարսելոնայում» խաղացել է 2008-ից 2012 թվականներին։