Իսպանական «Սևիլիան» շարունակում է հետաքրքրվել Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով։
Այս մասին հայտնում է Euro-Football-ի աղբյուրը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը պատրաստ է ամռանը ակտիվացնել ֆուտբոլիստի շուրջ բանակցությունները։ Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրություն կա նաև Իսպանիայի մի քանի այլ ակումբներից։
Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» հետ պայմանագիր ունի մինչև հաջորդ տարվա ամառը: Ֆուտբոլիստը ակումբում է 2021 թվականից: Այս մրցաշրջանում Նաիրը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է երկու գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։