Լամին Գասաման նշանակվել է «Արարատի» սկաուտինգի և ֆուտբոլիստների հավաքագրման պատասխանատու։
Գասաման Սենեգալի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ է և հավաքականում անցկացրել 49 հանդիպում։ Նա իր կարիերայի մեծ մասը անցկացրել է Ֆրանսիայում՝ «Լիոնի» և «Լորյանի» կազմում անցկացնելով 100-ից ավելի հանդիպում:
Ֆուտբոլիստի կարիերան Գասաման ավարտել է Շվեյցարիայում՝ մինչև 2024-ը հանդես գալով «Լոզան Ուշի» ակումբում:
««Արարատում» Գասամայի դերը լինելու է խոստումնալից տաղանդների հայտնաբերումը և ակումբի հավաքագրման ռազմավարության աջակցումը։ Ակնկալվում է,որ նրա միջազգային փորձը և ֆուտբոլային գիտելիքները մեծ ներդրում են ունենալու թիմի շարունակական զարգացման գործում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: