«Մանչեսթեր Սիթիի» մասկոտի հագուստը կրող մի կին մեղադրել է թիմի հարձակվող Էրլինգ Հալանդին իրեն վնասվածք պատճառելու մեջ այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը կատակով իբր հարվածել է իր գլխին: Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՊԼ-ի 9 տուրի հանդիպումից առաջ կինը լուսանկարվելիս է եղել, երբ երկու հարված է զգացել գլխին։
Այնուհետև, նա շոկի մեջ գտնվելով, դուրս է եկել խաղադաշտից և հարցրել գործընկերոջը, թե ով է իրեն հարվածել և նրան ասել են, որ դա եղել է Էրլինգը:
Պոտենցիալ տուժողը հայտնել է, որ Հալանդի հարվածից որոշ ժամանակ անց սկսել է փսխել և նաև գլխացավեր է ունեցել։ Հաջորդ օրը նրան ստուգել է «Մանչեսթեր Սիթիի» առաջին թիմի բժիշկը, ով խորհուրդ է տվել նրան գնալ հիվանդանոց:
Ինչպես ընդգծում է աղբյուրը, հետագայում հետաքննությունը ցույց է տվել, որ 24-ամյա հարձակվողը կնոջ վատառողջ լինելու պատճառը չի հանդիսացել։ Զեկույցում ասվում է. «Էրլինգ Հալանդը միշտ մեղմ շոյել է մասկոտի մեջքը կամ գլուխը՝ ի նշան երախտագիտության»: Տվյալ օրվա կադրերում նաև տեսանելի է եղել, թե ինչպես է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը պարզապես շոյում թալիսմանը։