«Զենիթի» նախկին կիսապաշտպան Դենիս Ուգարովը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի գարնանային հատվածը պետք է սկսվի ավելի ուշ՝ ավելի լավ եղանակային պայմաններում խաղեր անցկացնելու համար:
Նա քննադատել է թիմերին, որոնք մարզվում են ԱՄԷ-ում +30 աստիճան ջերմաստիճանում, իսկ Ռուսաստան են ժամանում մրցաշրջանից մեկ օր առաջ՝ բախվելով 0-ից ցածր ջերմաստիճանի:
«+30 աստիճան ջերմաստիճանում մարզվելը, հետո զրոյից ցածր պայմաններում խաղալը խնդիր է։ Սա վնասվածքների պատճառ է դառնում, ինչպես դա եղավ Սպերցյանի դեպքում։ Թիմերը պետք է երկու շաբաթ առաջ վերադառնան և մարզվեն տեղական պայմաններում, այլապես նման վնասվածքները կշարունակվեն»,- ասել է Ուգարովը Metaratings.ru-ին։
Հիշեցնենք, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 19-րդ տուրում «Կրիլյա Սովետովի» դեմ խաղում ստացել է ուժեղ հեմատոմա և կարող է բաց թողնել մոտ մեկ ամիս։